Մեծ Եղեռնի Ոգեկոչումը
- Ապրիլի 24-ին հարյուր հազարավոր հայեր կհավաքվեն Ծիծեռնակաբերդում` հարգելու Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:
- Ապրիլի 24-ի նախօրյակին Երևանում տեղի կունեցա ջահերով երթ, ինչպես նաև Լուսավորիր գիշերը ակցիան:
- Հայոց Ցեղասպանության Թանգարան-Ինստիտուտում բացվել է «Հայոց ցեղասպանությունն արտասահմանյան մամուլի առաջին էջերին» խորագրով ժամանակավոր ցուցահանդես: Ցուցադրության մեջ ներառնված են 19-21-րդ դդ. ռուսական, ամերիկյան, իտալական, ֆրանսիական, բրիտանական շուրջ 70 պարբերականների բնօրինակները, որոնց առաջին էջերին անդրադարձ է եղել հայկական կոտորածներին ու Հայկական հարցին:
Ցեղասպանության ճանաչման լուրեր
2010-03-11 Շվեդիայի խորհրդարանն ընդունել է Հայոց ցեղասպանության մասին բանաձեւ: Բանաձեւն ընդունվել է 131 կողմ եւ 130 դեմ ձայների հարաբերակցությամբ։ Ընդունված փաստաթղթում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած դեպքերը ներկայացվում են որպես ցեղասպանություն։ Բանաձեւում նշված է, որ Թուրքիայում իրականացվել են ինչպես հայերի, այնպես էլ ասորիների եւ պոնտացի հույների զանգվածային ջարդեր։
2009-04-25 Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման իր ուղերձում չօգտագործեց «ցեղասպանություն» բառը՝ անցյալ դարասկզբին Օսմանյան կայսրությունում հայերի հետ կատարվածը որակելով հայերեն բառերով՝ «Մեծ Եղեռն»:
Ուղերձի տեքստում մասնավորապես ասված է.
ՙ94 տարի առաջ սկսվել է 20-րդ դարի ամենամեծ վայրագություններից մեկը: Ամեն տարի դադար ենք առնում` հիշելու համար 1.5 միլիոն հայերին, ովքեր հետեւողականորեն կոտորվել են կամ մահվան երթի տարվել Օսմանյան Կայսրության գոյության վերջին օրերին: Մեծ Եղեռնը պետք է մնա մեր հիշողության մեջ այնպես, ինչպես մնում է հայ ժողովրդի սրտերում:
Հոդվածներ
- Մեծ Եղեռնի մասին Թե ինչպես հասունացավ, կազմակերպվեց և իրագործվեց Հայոց Ցեղասպանությունը
- Ինչու՞ էր դա ցեղասպանություն
«Ասի ցեղասպանություն էր, որովհետև ժողովուրդն իր արմատեն կտրեցին, իր հողեն կտրեցին...» – Հրանտ Դինք
Մեծ Եղեռնը և ՄԱԿ-ի Ցեղասպանության կոնվենցիան - Ցեղասպանության ճանաչումը Աշխարհի ոչ բոլոր երկրներն են ընդունում Հայոց Ցեղասպանության փաստը
