Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումը
Երկրների ցանկ
Հայոց Ցեղասպանությունը միջազգային հանրության կողմից դատապարտվել է տարբեր մակարդակներում` սկսած առանձին մտավորականներից մինչև ամբողջ պետություններ: Այսօրվա դրությամբ Մեծ Եղեռնը ճանաչել և դատապարտել են աշխարհի ավելի քան 200 պետություններից 18-ը* (գումարած Եվրամիությունը):
Ցեղասպանության ճանաչման քարտեզ
Հայոց Ցեղասպանության ճանաչման քարտեզ/ժամանակագրություն. 1965-2007թթ.
Քարտեզում մուգ գույնով ներկված երկրները բանաձևերով կամ օրենքով ճանաչել ու դատապարտել են Հայոց Ցեղասպանությունը
- Ուրուգվայ (1965 թվին` Պառլամենտի բանաձևով, իսկ 2004-ին` օրենքով)
- Կիպրոս (1982 թվին` Պառլամենտի բանաձևով)
- Եվրամիություն (1987-ին, 1998-ին, 2000-ին, 2001-ին, 2002-ին, 2005-ին` Եվրապառլամենտի բանաձևերով)
- Արգենտինա (1993-ին և 2005-ին` Սենատի բանաձևով, 2004-ին` օրենքով)
- Ռուսաստան (1995ին` Պետդումայի բանաձևով)
- Կանադա (1996-ին, 2002-ին և 2004-ին` Պառլամենտի բանաձևերով)
- Հունաստան (1996-ին` Պառլամենտի բանաձևով)
- Լիբանան (1997-ին, 2000-ին` բանաձևերով)
- Բելգիա (1998-ին` Սենատի բանաձևով)
- Ֆրանսիա (1998-ին և 2000-ին` խորհրդարանի որոշումներով, 2001-ին` օրենքով)
- Շվեդիա (2000-ին` Պառլամենտի զեկույցով)
- Վատիկան (2000-ին)
- Իտալիա (2000-ին` բանաձևով)
- Շվեյցարիա (2003-ին` բանաձևով)
- Սլովակիա (2004-ին` բանաձևով)
- Նիդերլանդներ (2004-ին` բանաձևով)
- Լեհաստան (2004-ին` բանաձևով)
- Վենեսուելլա (2005-ին` Պառլամենտի բանաձևով)
- Գերմանիա (2005-ին` Պառլամենտի բանաձևով)
- Լիտվա (2005-ին՝ բանաձևով)
- Չիլի (2007-ին՝ բանաձևով)