Ցեղասպանության ճանաչման լուրեր

Էջեր. 1 2 3 4
2007-08-23
ԱՄՆ-ում գործող «Ընդդեմ վարկաբեկման միություն» հրեական կազմակերպությունը փոխել է իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության նկատմամբ եւ Առաջին աշխարհամարտի տարիներին տեղի ունեցած իրադարձությունները ճանաչել է որպես ցեղասպանություն: Մանրամասներ. Haaretz (Իսրայել), Armtown
2007-06-27
Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլիասը այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր Ծիծեռնակաբերդ: Հունաստանի նախագահը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին, արծաթե եղեւնի է տնկել Հիշատակի պուրակում եւ այցելել է Ցեղասպանության թանգարան: Հուշամատյանում Կարոլոս Պապուլիասը գրել է. ՙՀայոց ցեղասպնությունը մարդկության պատմության սեւ էջերից է, եւ այն իրագործողները պետք է ճանաչեն այդ ոճրագործությունը, պատասխան տան եւ ներողություն խնդրեն՚:
2007-06-06
Հունիսի 5-ին Չիլիի Սենատը միաձայն ընդունեց որոշում, որով կոչ է անում երկրի կառավարությանը` զորակցել հայ ժողովրդին եւ դատապարտել նրա նկատմամբ իրագործած Հայոց ցեղասպանությունը: Որոշման նախագծի հեղինակն է Սենատի անդամ Ռիկարդո Նունյես Մունյոսը (Սոցիալիստական կուսակցություն):
2007-04-20
ԱՄՆ Օհայո նահանգը դարձավ Հայոց Ցեղասպանությունը ճանաչած 40-րդ նահանգը
2007-04-20
Վերջին օրերին ապրիլի 24-ը Հայոց Ցեղասպանության հիշատակի օր է հայտարարվել ԱՄՆ Հյուսիսային Դակոտա նահանգում և Չիկագո քաղաքում:
2007-04-14
Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը հայտնում է, որ Նեվադայի նահանգի նահանգապետ Ջեյմս Գիբոնսը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց Ցեղասպանության Հիշատակման Օր:
2007-04-12
PanArmenian.net-ը տեղեկացնում է, որ ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգի նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը ապրիլի 22-ից 29-ը Կալիֆորնիայում հայտարարել է Հայոց Ցեղասպանության հիշատակի օրեր: Ապրիլի 24-ը Մեծ Եղեռնի հիշատակի օր է հայտարարվել նաև Դելավեր նահանգում:
2007-03-09
Շվեցարիայի նահանգային դատարանը թուրք քաղաքական գործիչ Փերինչեքին մեղավոր է ճանաչել` 1915 թվականի Հայոց Ցեղասպանությունը հերքելու համար: Փերինչեքը, որի Թուրքական Աշխատավորական Կուսակցությունը տեղ չունի Թուրքիայի խորհրդարանում, կանչվել էր դատարան 2005-ի հուլիսին հրապարակային խոսքում Հայոց Ցեղասպանությունը "միջազգային սուտ" անվանելու համար: Մանրամասները` Swissinfo, BBC, International Herald Tribune.
2006-12-14
Խորհրդարանի կոմից Հայոց Ցեղասպանության վերաբերյալ ընդունած օրենքից 13 օր հետո Արգենտինայի Սենատը միաձայն հաստատեց ապրիլի 24-ը ժողովուրդների միջև հանդուրժողականության և հարգանքի օր ճանաչելու մասին օրենքը:
2006-12-01
Արգենտինայի խորհրդարանը հաստատեց մի օրինագիծ, որով ապրիլի 24-­ը հռչակվում է ժողովուրդների միջեւ հանդուրժողականության եւ հարգանքի օր՝ ի հիշատակ հայ ժողովրդի ցեղասպանության: Օրինագծին կողմ է քվեարկել 175 պատգամավոր, 2-ը ձեռնպահ են մնացել: