Ցեղասպանության ճանաչման լուրեր

Էջեր. 1 2 3 4
2006-10-27
Միլանի (Իտալիա) գավառի խորհուրդը ձայների մեծամասնությամբ ընդունել է Օսմանյան Թուրքիայում 1915 թվականին Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչող բանաձև:
2006-10-12
Ֆրանսիայի Ազգային Ժողովը 106 կողմ և19 դեմ ձայներով ընդունել է Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն սահմանող օրինագիծը, որը 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք է նախատեսում Սեծ Եղեռնի ժխտման համար: Ընդ որում ֆրանսիացի պատգամավորները չեն ընդունել Պատրիկ Դեվեջյանի առաջարկած ուղղումը, որի համաձայն օրենքը չպետք է տարածվեր պատմաբանների վրա: Օրենքի ուժ ստանալու համար օրինագիծը պետք է հաստատվի Ֆրանսիայի Սենատի կողմից ևստորագրվի Ժակ Շիրակի կողմից:
2006-10-07
Հոլանդական խորհրդրանական ընտրություններում աշխատանքյաին կուսակցության թեկնածու, ծագումով թրքուհի Նեբաաթ Ալբայրակը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:
2006-09-09
Արգենտինայի Կորդոբա նահանգի օրենսդիր մարմինը միաձայն ընդունել է օրինագիծ, որով ամեն տարվա ապրիլի 24-ը սահմանվում է որպես Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանության հիշատակման օր:
2006-09-05
Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեն երեկ ձայների մեծամասնությամբ ընդունել է մի զեկույց. որով նորից կոչ է անում Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը դիտարկել որպես նախապայման ԵՄ անդամագրվելու համար:
2006-06-05
Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Ուելսը ներկայացնող պատգամավարոների մեծամասնությունը ստորագրել է հայերի ևասորիների ցեղասպանությունը ճանաչող բանաձևը:
2006-04-27
Բուենոս Այրեսի Ներկայացուցիչների պալատը ապրիլի 24-ը հռչակել է որպես Հայոց Ցեղասպանության ճանաչման օր:
2006-04-19
Էնդրյու Գոլդբերգի ՙՀայոց ցեղասպանություն՚ ֆիլմը ապրիլի 17-ին ցուցադրվել է PBS-ի 348 հեռուստաալիքներով: Մեկժամանաոց վավերագրաման ֆիլմը պատմում է Թուրքիայում հայերի զանգվածային ոչնչացման մասին 1890-ական թվականներին Աբդուլ Համիդի իշխանավարության ժամանակ:
2006-03-21
Հռոմի պապ Բենեդիկտոս 16-­րդը այսօր Վատիկանում ընդունել է Հայ կաթողիկե եկեղեցու պատրիարք Ներսես Պետրոս 19-­րդին: Հայ ժողովուրդը, Հռոմի պապի բնորոշմամբ, ՙսարսափելի հալածանքների է ենթարկվել հանուն քրիստոնեական հավատքի, որոնք պատմության մեջ մտել են ՙՄեծ եղեռն՚ անվանմամբ՚:
2006-03-15
Գերմանիայի իշխանություններն արգելել են ցույցերը, որ նախատեսում էին մարտի կեսերին Բեռլինում անցկացնել թուրքական կազմակերպությունները: